Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
17.07.2015 | 00:02

ԱՂՈԹՔ ՃԱՇԻՑ ԱՌԱՋ


Հոգևոր օրհնությամբ օրհնի՛ր, Քրիստոս Աստված մեր, Քո ծառաների կերակուրներն ու ըմպելիները, նաև հոգու և մարմնի առողջություն շնորհիր, որպեսզի, պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր բարիքները, Քո բոլոր սրբերի հետ հաղորդակից լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ:
Եվ գոհությամբ փառավորենք Քեզ Հոր և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն:
Այս աղոթքից հետո ասվում է տերունական աղոթքը, որից հետո.
Խաղաղությամբ ճաշակենք կերակուրներն այս, որ պարգևվել են մեզ Տիրոջից:
Օրհնյալ է Տերն Իր պարգևներով։ Ամեն:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ